Հղիություն, ծննդաբերություն
|
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Որպեսզի կասկածներ չառաջանան, վիրահատության համար տալ համաձայնություն, թե ոչ, բավական է համոզվել, որ ձեզ մոտ բացարձակ ցուցումներ կա՞ն կեսարյան հատման համար: Եթե վիրահատությունը նշանակված է ներքոհիշյալ պատճառներով, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է և, ծննդաբերող կնոջ մոտ ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, նշանակում է, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության հիմնական բացարձակ ցուցումն արգանդի պատռվածքի վտանգն է: Դա կարող է լինել անցկացրած վիրահատություններից հետո արգանդի սպիների կրճատման (այն որոշվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ) կամ չլավացած սպիների դեպքում: Արգանդի նման վիճակի հետևանք կարող են դառնալ նաև բազմաթիվ ծննդաբերությունները: Եվս մեկ բացարձակ ցուցում է համարվում նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել: Ախտորոշումը դրվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ` դասակարգված աղյուսակին համապատասխան:
Հաջորդ ցուցումը պտղի անցման արգելակման առկայությունն է: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն:
Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումը արգանդի վզիկին: Դրանք էլ հենց փակում են ծննդաբերական ուղիները և կարող են առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, դրա համար նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունոտ արտադրության դրսևորման, այդ դեպքում անհապաղ վիրահատություն է կատարվում:
Պլանային կեսարյան հատում կատարվում է նաև պտղի քրոնիկական հիպոկսիայի, դեպքում, որը հրահրվել է մոր մոտ առկա գեստոզով:
Բացարձակ ցուցումներից բացի, գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Դա կարող է լինել շաքարային դիաբետը, աչքի, երիկամների և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել:
Գեստոզը մոր և մանկան մոտ հանգեցնում է լուրջ բարդությունների: Թույլ ծննդաբերական գործունեությունը, դեղորայքային միջամտության արդյունքի բացակայության դեպքում, նույնպես պատճառ է հանդիսանում անհապաղ վիրահատության: Կլինիկորեն նեղ կոնքը կամ ուշացած առաջին ծնունդները (35 տարեկանից հետո), մոր մոտ առկա պաթոլոգիաների դեպքում նույնպես կեսարյան հատման ցուցում են դառնում: Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են հանդիսանում: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) ևս պատճառ են դառնում կեսարյան հատման: Ծննդաբերության գործընթացում կարող են նաև առաջանալ կամ բացահայտվել բարդություններ, որոնք էլ կհանգեցնեն անհապաղ վիրահատական միջամտության` մոր և պտղի կյանքը փրկելու համար:
Եթե կեսարյան հատման բացարձակ ցուցումներ կան, ապա վիրահատությունն անցկացվում է նույնիսկ հակացուցումների առկայության դեպքում: Ինֆեկցիաների մնացած դեպքերում, անհասությունը, պտղի զարգացման արատները կամ պտղի մահը կարող են վիրահատական միջամտության հակացուցումներ դառնալ:
Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն անցկացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար: Դրա հետ մեկտեղ, կինը (կամ նրա հարազատները) պետք է գրավոր համաձայնություն տան վիրահատության համար: Նման վիրահատություններն անցկացնում են բարձրակարգ վիրաբույժները, հատուկ սարքավորումնեով հագեցած վիրահատարաններում:
Վիրահատությունից հետո, վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, կօգնի մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե, նույնիսկ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հանավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:

|
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի ARUS, աչքի վրա կատարված բորոր վիրահատությունները ցուցում են կեսարյան հատման համար: Բաևդություններ կարող են առաջանալ ծննդաբերության երկրորդ` ճիգային շրջանում:




ARUS
09.04.2015




Մեդ-Պրակտիկ
08.06.2014
Հարգելի Անի, բարև Ձեզ, վերջնական եզրակացություն տալիս է ակնաբույժը՝ բնակա՞ն, թե՞ կեսարյան հատումով: Ստորև ներկայացնում ենք, թե ո՞ր դեպքերում է հակացուցված բնական ճանապարով ծննդաբերությունը.
- պրոգրեսիվող կարճատեսություն,
- միոպաթիա,
- ցանցենու պատռվածք,
- տեսողական նյարդի այտուց,
- ակնահատակի արյունազեղում,
- ցանցենու շերտազատում:
Այստեղից հետևում է, որ բնական ճանապարհով ծննդաբերությունն ու վատ տեսողությունը մեծամասամբ անհամատեղելի են: Ուստի, եթե մասնագետը խորհուրդ չի տալիս բնական ճանապարհը, ավելի լավ է ռիսկի չդիմել:




Անի
07.06.2014




Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի Syuzi, բարև Ձեզ, հղի կանանց մոտ հաճախ են լինում ճնշման բարձրացումներ, որոնք կապված են լինում տոքսիկոզով ընթացող հղիությունների ժամանակ, որի մասին երևի շրջապատում հաճախ եք լսել: Մի շատ կարևոր հանգամանք, անպայման, պարտադիր, պետք է լինել բժշկի հսկողության տակ և կատարել նրա բոլոր նշանակումները: Ինքնաբուժումը բացարձակապես հակացուցված է: Եթե Դուք հետևեք բժշկի բոլոր խորհուրդներին և թույլ չտաք երկարատև և հաճախակի ճնշման բարձրացումներ, ապա որևէ վտանգ Ձեր փոքրիկին չի սպառնա:




Syuzi
23.05.2014




Մեդ-Պրակտիկ
05.12.2013
Հարգելի Օվսաննա, բարև Ձեզ, մինչև 36 շաբաթականը հավանական է, որ դիրքն ինքնուրույն փոխվի գլխային դիրքի, Ձեր կողմից ավելորդ շարժումներով եթե չվնասեք, չեք օգնի: Եթե անգամ մինչև 36 շաբաթական հղիությունը պտղի դիրքը չփոխվի, կա դեռ հնարավորություն պտղի շրջում կատարել ծննդաբերության ժամանակ, որը, իհարկեէ անհատական է և պահն է թելադրում այդ անելու հնարավորությունը:




Օվսաննա
02.12.2013




Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն